A.🦋🩷

Լինել քեզ մոտ, թե շատ հեռու անգամ կամքին իմ հակառակ, Անկարող եմ չկարոտել, գիտես՝ սիրտս է ոտքերիդ տակ: Լինեմ քեզ մոտ, կորչի՛ հեռուն, ի՛մը մնաս, ես՝ քո սրտում, Որ կան խոսքեր՝ «ներիր», «կարոտ», անհետանան ու մնան խորթ: Թեկուզ հեռու, բայց միշտ քեզ հետ, թեկուզ հեռու, բայց սրտիդ մոտ, Ինձ աշխարհում էլ ի՞նչ է պետք՝ անգամ ո՛չ ջուր, ո՛չ հաց, ո՛չ օդ:🕊